Լրահոս

08.10.2012 10:54


Ուգո Չավեսը վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Ուգո Չավեսը վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսը հաղթանակ է տարել կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 54,42%–ը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը՝  հղում անելով Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդին: Ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը ստացել է 44,97%:

Նախքան ընտրություններն իշխանությունները նշում էին, որ ընտրությանը ռեկորդային մասնակցություն է գրանցվելու: Պաշտոնական տվյալներ դեռևս չկան, սակայն մասնակցությունը կարող է հասնել մինչև 80%–ի:

Ավելացնենք, որ ընդդիմության թեկնածուն՝ Կապրիլեսը,  արդեն Չավեսին շնորհավորել է  վերընտրվելու կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը