Քաղաքական

08.10.2012 16:03


Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր հասցեին հնչող «մեղադրանքներին»

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր հասցեին հնչող «մեղադրանքներին»

«Zham.am»-ն օրերս հարցում էր ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանինթե անցյալ շաբաթ վերջինիս լռությունը որոշ քաղաքական և լրատվական շրջանակներ մեկնաբանում էին որպես Վարդան Օսկանյանին մենակ թողնելու միտում, ի՞նչ կասի այս մասին: Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մեր այս հարցադրմանը` նշելով.

«Անցյալ շաբաթ ես նախօրոք պլանավորած գործերով բացակայում էի Հայաստանից, գտնվում էի արտերկրում: Իսկ Ձեր նշած «որոշ շրջանակների» հարցին պատասխանեմ հարցով՝ ի՞նչ է, իրո՞ք ոմանք կարծում են, թե հրավիրված խորհրդակցությունը, ԲՀԿ քաղխորհրդի կոշտ հայտարարությունը, խմբակցության որոշումներն ու քայլերը, մեր պատգամավորների ելույթները, այլ խմբակցությունների հետ խորհրդակցությունները, լավագույն իրավաբաններին ներգրավելը, ԵԽԽՎ-ում մեր երկու պատգամավորների ակտիվ գործունեությունը, Օսկանյանի հարցի հրատապ բարձրացումը եղել են առանց իմ գիտության կամ հանձնարարության: Կարծում եմ՝ պատասխանը դուք ինձնից լավ գիտեք»:

Այս խորագրի վերջին նյութերը