Լրահոս

09.10.2012 09:29


Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան` 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը