Լրահոս

09.10.2012 10:16


Պատահար Երևան–Իջևան ավտոճանապարհին. կան զոհեր

Պատահար Երևան–Իջևան ավտոճանապարհին. կան զոհեր

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան–Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: 

Պարզվել է, որ «ՎԱԶ-21214» մակնիշի 33 SV 960 պ/հ (վարորդ` 1977թ. ծնված Արթուր Մելքոնյան) ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել է «Մերսեդես C-180» մակնիշի 15 MA 015 պ/հ (վարորդ` 1966թ. ծնված Աշոտ Մելքումյան) ավտոմեքենային: 

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տուժածներ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքումյանը և ուղևորներ` 1990թ. ծնված Սիրակ Ռաֆայելյանը և 1988թ. ծնված Նարեկ Բարսեղյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքոնյանը և ուղևոր` 1950թ. ծնված Ոսկան Ավետիսյանը տեղում մահացել են: 

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ո. Ավետիսյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը