Լրահոս

09.10.2012 10:32


Սահակաշվիլին փոխել է երկրի ԶՈՒ միացյալ շտաբի պետին

Սահակաշվիլին փոխել է երկրի ԶՈՒ միացյալ շտաբի պետին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անսպասելիորեն փոխել է Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարին: Ինչպես տեղեկացնում է «Грузия Online»–ը՝ Վրաստանի նախագահի որոշմամբ պաշտոնից ազատվել է ԶՈՒ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դևի Չանկոթաձեն: Ըստ նախագահի մեկ այլ որոշման` այդ պաշտոնին նշանակվել է ջոկատային գեներալ Գեորգի Քալանթաձեն:

Քալանթաձեն ավելի վաղ զբաղեցրել է Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նշանակման պատճառներն անհայտ են։

Այս խորագրի վերջին նյութերը