Լրահոս

09.10.2012 13:25


Ինչո՞ւ է Դավիթ Հարությունյանը խուսափում Օսկանյանի գործի վերաբերյալ իրավական որակումներ տալուց

Ինչո՞ւ է Դավիթ Հարությունյանը խուսափում Օսկանյանի գործի վերաբերյալ  իրավական որակումներ տալուց

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելուն։

Նշենք, որ Հարությունյանն առայժմ Օսկանյանի գործին իրավական որևէ որակում չի տվել։ Այս անգամ ևս նա որակումներից խուսափել է.

–Իմ իրավական գնահատականն այդ հարցով ես չեմ ներկայացնի երկու պատճառով. նախ՝ բացակայության պատճառով հնարավորություն չեմ ունեցել մանրամասն տեղեկանալ այն հարցերին ու պատասխաններին, որոնք այս ընթացքում հնչել են ԱԺ–ում, դրանք ինձ համար կարևոր են՝ իմ կարծիքը ձևավորելու հարցում։  Եվ երկրորդը՝ այդ հարցը ուղղակիորեն չի առնչվում մեր պատվիրակության գործունեությանը։

«7օր»–ի հարցին՝ արդյոք ԵԽԽՎ–ում Օսկանյանի գործի վերաբերյալ չկա՞ արդեն որոշակի կարծիք կամ վերաբերմունք, Հարությունյանը պատասխանել է.

–Նախնական կարծիք՝ չէի ասի, բայց որ հարցը լինելու է ուշադրության կենտրոնում, դա միանշանակ է։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը