Լրահոս

10.10.2012 21:41


Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը Վանաձորի հանդիսատեսին

Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը  Վանաձորի հանդիսատեսին

 Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հոկտեմբերի 11-ին Վանաձորի երիտասարդ հանդիսատեսին կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» համատեղ նախագիծը: Համերգը կկայանա ժամը 15:25-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած ‹‹Կարիբյան ծովի ծովահենները››, ‹‹Խիզախ սիրտը››, ‹‹Վեսթսայդյան պատմություն››, ‹‹Կնքահայրը››, ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› և այլ հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ:

   Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը