Լրահոս

10.10.2012 14:24


2011-2012թթ. ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից

2011-2012թթ. ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից

2011-2012թթ. ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի փոփոխության էին ենթարկվել քննությունների անցկացման համապատասխան ընթացակարգերը, որով ուսանողներին թույլատրվում էր ունենալ որոշակի` մինչեւ 12 կրեդիտ պարտք: Այս դրույթը, սակայն, չի տարածվում ավարտական կուրսի ուսանողների վրա, քանի որ նրանք չպետք է պարտքեր ունենան, որովհետեւ ավարտական տարում նրանք պետք է յուրացրած լինեն ուսումնական նյութն ու ծրագրերը. «Սա ուսանողներին ավելի մեծ հնարավորություններ տվեց, իջեցրեց կոռուպցիոն ռիսկերը, բայց նույնիսկ այս դեպքում 1324 ուսանող կա'մ գերազանցել է 12 կրեդիտ ակադեմիական պարտքի սահմանը, կա’մ ավարտական կուրսի ուսանող է եղել` ունեցել է պարտքեր, հետեւաբար նրանք դուրս են մնում ուսումնական պրոցեսից: Նրանք իրավունք ունեն վերականգնվելու հունվար ամսից` համապատասխան կուրսի երկրորդ կիսամյակ: Այս տվյալները վերաբերում են միայն պետական բուհերին: Եվս 130 ուսանող բուհերից դուրս են մնացել ուսման վարձավճարները չվճարելու համար: Այսինքն հեռացված ուսանողների 90 տոկոսը հեռացվել է ակադեմիական պարտքերի պատճառով, իսկ 10 տոկոսը` ֆինանսական պարտքերի` վարձավճարը չմուծելու պատճառով»:

Այս խորագրի վերջին նյութերը