Լրահոս

10.10.2012 17:11


Երևանի ՋԷԿ-ը կստանա լրացուցիչ ջուր

Երևանի ՋԷԿ-ը կստանա լրացուցիչ ջուր

Ինչպես հայտնի է, Երևանի նոր ՋԷԿ-ը նախատեսում է որպես վառելիք օգտագործել նաև Արցախից ներկրվող քարածուխը: Դրա հետ կապված՝ ջերմաէլեկտրակենտրոնում ներդրվում է նոր տեխնոլոգիա, որի առանցքային բաղադրիչներից մեկը ջուրն է: Մինդեռ գործող ջրագծի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ավելացնել ջրի մատակարարումը:        Խնդրի լուծման նպատակով, ինչպես տեղեկացրեց “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևելք” շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանը, հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-22.00 դադարեցվել է Նոր Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դուրս եկող խոշոր տրամագծով զույգ ջրատարների աշխատանքը: Երևանի ՋԷԿ-ին հարակից ջրաբաշխիչ հանգույցում ծավալված աշխատանքների ընթացքում նախատեսվում է նշված ջրատարներից մեկից տալ լրացուցիչ միացում դեպի ՋԷԿ, վերջինիս կարիքները բավարարելու համար, միաժամանակ, առիթից օգտվելով, երկու ջրատարների վրա առկա թվով չորս հնամաշ փականները փոխարինել նորերով, տարածաշրջանի հետագա ջրամատակարարման հուսալիության բարձրացման համար:

            Ընդ որում, սպառողներին պատճառվող անհարմարությունը նվազագույնի հասցնելու նպատակով ընկերությունն այլընտրանքային եղանակով հիմնականում ապահովել է Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների անխափան ջրամատակարարումը: Արդյունքում՝ չնայած երկու խոշոր ջրատարների կանգառին, փաստացի դադարեցվել է միայն Էրեբունու Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը:        

Հաշվի առնելով առաջադրանքի կարևորությունը, ծավալն ու սպառողների կարիքները, “Արևելք” շահագործման տնօրինությունն աշխատանքի վայրում կենտրոնացրել է անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա, համապատասխան մասնագետներ ու ծախսանյութեր, հոկտեմբերի 10-ի գիշերը Նոր Խարբերդի ՕԿՋ-ի վերագործարկումն ապահովելու համար:

Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը