Լրահոս

12.10.2012 09:40


Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա գլխավոր իրադարձությունները

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա գլխավոր իրադարձությունները

Այսօր, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատանքային քննարկում, որի թեման է «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության նորարարական մոտեցումները Հայաստանի հանրակրթական ուսումնական ծրագրերում»։

Կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետազոտական խումբը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Քննարկմանը հրավիրված են ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի, ՃՄՀԳ հետազոտական խմբի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ-ի, Հայկական կարմիր խաչի, «Ուորլդ վիժն» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների, փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, մարզպետարանների, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։
Սեմինարի նպատակներն են`
・ Հայաստանում ու Ճապոնիայում աղետների վերաբերյալ գիտելիքի, կրթության և փորձի փոխանակում.
・ Հայաստանի դպրոցներում ԱՌՆ վերաբերյալ ուսուցումը խթանող միջոցների բացահայտում։

Այս խորագրի վերջին նյութերը