Լրահոս

12.10.2012 10:11


Հայաստան-Իտալիա խաղի կապակցությամբ երթևեկությունը կդադարեցվի

Հայաստան-Իտալիա խաղի կապակցությամբ երթևեկությունը կդադարեցվի

Ֆուտբոլի  աշխարհի առաջնության նախընտրական փուլի  Հայաստան-Իտալիա խաղի կապակցությամբ հոկտեմբերի 12-ին կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Ժամը 17։00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից  դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, ժամը 18։00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց և Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկները, Բրազիլիայի հրապարակը, Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից դեպի Լենինգրադյան տանող ճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը