Լրահոս

12.10.2012 10:38


Սերժ Սարգսյանի «Մեծ փեսան» ձեռք է բերում «Մեծ անիվը»

Սերժ Սարգսյանի «Մեծ փեսան» ձեռք է բերում «Մեծ անիվը»

«iLur.am»-ի տեղեկություններով՝ հանրապետության թիվ 1 փեսա Միքայել Մինասյանը ձեռք է բերել հերթական շահութաբեր բիզնեսը: Խոսքը «Մեծ անիվ» ընկերության 50 տոկոս բաժեմասի մասին է: Այս ընկերությունը զգալի դերակատարում ունի Հայաստան ներկրվող անվադողերի շուկայում:

Կայքը նկատում է. «Փաստորեն, մի կողմից, Մինասյանի աները` Ս. Սարգսյանը, ոտ ու ձեռ է ընկել ու փորձում է ամեն կերպ վերարտադրվել, մյուս կողմից էլ` փեսան զբաղված է բացառապես իր անձնական հարստոթյունը դիզելով:

Ի դեպ, վերջերս Խոսրով Հարությունյանը, չգիտես ինչու, սկսեց խոսել Հայաստանում անվադողերի թանկության մասին և համեմատություններ էր անում հարևան Վրաստանի հետ: Բայց քանի որ պարզ է, որ հենց այնպես խոսրովություն չի լինում, ուստի պետք էր սպասել, որ Հարությունյանի հայտարարությանը կոնկրետ գործընթաց պիտի հաջորդեր: Ասել է թե` ՀՀԿ-ական պատգամավորը պարզապես հերթական դանոսն էր անում պատկան մարմիններին, որպեսզի Միքայել Մինասյանը ավելի հեշտ կարողանար իրականացնել այդ գործարքը»:

Այս խորագրի վերջին նյութերը