Լրահոս

12.10.2012 11:19


Հայաստան–Իտալիա. բուքմեյքերները հակված են հավատալ իտալացիների հաղթանակին

Հայաստան–Իտալիա. բուքմեյքերները հակված են հավատալ իտալացիների հաղթանակին

Այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում Աշխարհի ֆուտբոլի 2014թ. առաջնության նախընտրական փուլի շրջանակներում կկայանա Հայաստան–Իտալիա հանդիպումը։

Նշենք, որ բուքմեյքերները հոռետեսորեն են վերաբերվում Հայաստանի հաղթանակին. այն գնահատվում է 9,40 գործակցով։ Ինչ վերաբերվում է իտալացիների հաղթանակի գործակցին, ապա այն գնահատվում է 1,35 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 4,60։  

Սպասենք այս գերհետաքրքիր հանդիպմանն ու հուսանք, որ մեր տղաները կհիասթափեցնեն բուքմեյքերներին և կարդարացնեն հայ ֆուտբոլասերների սպասելիքները։

Խաղի մեկնարկը՝ ժամը 21։00-ին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը