Լրահոս

12.10.2012 12:55


Թուրքական բանակը բարձր մարտական պատրաստվածության է բերվել. Սիրիայի հետ սահմանին մոտ 250 տանկ է տեղակայվել

Թուրքական բանակը բարձր մարտական պատրաստվածության է բերվել. Սիրիայի հետ սահմանին մոտ 250 տանկ է տեղակայվել

Թուրքիայի խորհրդարանի՝ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու մանդատի ընդունումից հետո երկրի ԶՈՒ–ն մարտական բարձր պատրաստվածության է բերվել։ Այս մասին տեղեկացնում է «Հուրիեթը»։

Սիրիային սահմանամերձ Շանլըուրֆա, Մարդին և Գազիանթեպ շրջաններ շուրջ 60 տանկ է ուղարկվել։ Թուրք-սիրիական շուրջ 900 կմ երկարությամբ սահմանի երկայնքով ընդհանուր առմամբ 250 տանկ է տեղակայվել։

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին սիրիական տարածքից արձակված արկը պայթել էր թուրքական Աքչաքալե բնակավայրում, ինչի պատճառով զոհվել էր Թուրքիայի 5, վիրավորվել՝  11 քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը