Լրահոս

12.10.2012 14:48


Օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը մնացել է դրսում

Օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը մնացել է դրսում

Բեմի վերանորոգման պատճառով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը այլևս չի կարող փորձեր անել թատրոնի շենքում։  Այսօրվա ասուլիսին  Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն իր դժգոհությունն է հայտնել այս կապակցությամբ։ «Իսկ ի՞նչ կապ ունի բեմը մյուս դահլիճների հետ, հարցրեցի ես։ Ասացին, որ միջանցքներում շատ ապրանք է լինելու, որը կարող է գողացվի, կամ սվառկա է արվելու, կարող է մեկնումեկի վրա ընկնի: Չեմ հասկանում դրդապատճառները՝ ինչո՞ւ են նման կերպ վարվում, միգուցե ֆինանսական խնդիրներ կան, չեմ հասկանում: Եթե ֆինանսական խնդիրներ կան, ու չեն կարողանում պահել պարողներին, ասեք, ես մրցույթ հայտարարեմ, լավագույններին կպահեմ, դա էլ չեն ասում: Բայց ես կարող եմ ասել, որ թատրոնի շենքում կա երկու լոկալ դահլիճ, որտեղ մենք կարող ենք փորձեր անել, քանի որ բալետ պարողները պետք է անընդհատ մարզվեն, փորձեն»,–ասաել է բանախոսը՝ նշելով, որ խմբին առաջարկել են Պարարվեստի ուսումնարանի դահլիճը, բայց միայն ժամը 18։00-ից հետո։ «Վաղը մեր խումբը` 86 հոգի, արդեն պետք է դուրս գա թատրոնից ու այս կարգավիճակով մնա մինչև հունվարի 30-ը, ինչպես որ ասում են»,–նշել է Ռուդոլֆ Խառատյանն՝ ըդգծելով, որ այս ամենի հետևանքով կկորցնեն այն, ինչին հասել են վերջին երեք տարիների ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը