Լրահոս

12.10.2012 16:50


Վարդան Օսկանյան. «...մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին»

Վարդան Օսկանյան. «...մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին»

Հենց նոր ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Այսօր հետաքրքիր խաղ է սպասվում Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականների միջև: 

Հանդիպման կարևորությունը և «Հրազդան» մարզադաշտում խաղի անցկացումը ինձ մոտ հուշ արթնացրեց. 1973-ին, երբ ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան ուսանելու, հենց նույն օրը «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար խաղում էր Լենինգրադի «Զենիթի» հետ «Հրազդան» մարզադաշտում և հաղթեց 3:2 հաշվով: Ես մարզադաշտում էի: Դժվար էր նկարագրել, թե հաղթանակից հետո ինչ էր կատարվում Երևանում և ընդհանրապես Հայաստանում: Դա ազգային համախմբման և ցնծության օր էր:

Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, և հուսով եմ՝ նրանք մեզ այսօր այդպիսի օր կպարգևեն: Ես մի տեսակ նախապաշարում ունեմ, որ մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին»:

Այս խորագրի վերջին նյութերը