Լրահոս

13.10.2012 09:58


Հայաստանի խմբային մրցակիցների հանդիպումների արդյունքները և աղյուսակային իրավիճակը

Հայաստանի խմբային մրցակիցների հանդիպումների արդյունքները և աղյուսակային իրավիճակը

Երեկ իրենց հանդիպումներն անցկացրեցին Աշխարհի ֆուտբոլի 2014թ. առաջնության նախընտրական փուլի B խմբում ընդգրկված հավաքականները։ Չեխիան 3։1 հաշվով հաղթեց Մալթային, իսկ Դանիա–Բուլղարիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Հիշեցնենք, որ այս խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը, որը երեկ 1։3 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուց՝ խմբի առաջատարից։

Այսպիսով՝ B խմբի մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ ունի հետևյալ տեսքը.

1. Իտալիա – 7 միավոր (3 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ ոքի)

2. Բուլղարիա – 5 միավոր (3 խաղ, 1 հաղթանակ, 2 ոչ ոքի)

3. Չեխիա – 4 միավոր (2 խաղ, 1 հաղթանակ, 1 ոչ ոքի)

4. Հայաստան – 3 միավոր (3 խաղ, 1 հաղթանակ, 2 պարտություն)

5. Դանիա – 2 միավոր (2 խաղ, 2 ոչ ոքի)

6. Մալթա – 0 միավոր (3 խաղ, 3 պարտություն)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը