Աշխարհ

13.10.2012 10:28


Թուրք վերլուծաբան. «Արվածը վտանգավոր էր, Ռուսաստանին մեր դեմ ենք հանում»

Թուրք վերլուծաբան. «Արվածը վտանգավոր էր, Ռուսաստանին մեր դեմ ենք հանում»

Թուրք հայտնի վերլուծաբան, Համաշխարհային քաղաքական զարգացումների կնետրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը կարծում է, որ Անկարայում սիրիական օդանավը հարկադրաբար իջեցնելը Թուրքիայի համար վտանգավոր քայլ էր, քանի որ այդպիսով երկիրը դուրս եկավ Ռուսաստանի դեմ։

–Ես կարծում եմ՝ սա մկանների ցուցադրություն էր։ Ժամանակը ցույց կտա՝ Թուրքիան սխա՞լ էր, թե՞ ճիշտ։  Սակայն արվածը վտանգավոր էր։ Ռուսաստանին մեր դեմ ենք հանում, վտանգում Սիրիայում թուրքական օդանավերի անվտանգությունը,–ասել է Աքգյունը։

Վերլուծաբանը  Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը գնահատել  է վատ.

–Ընդդիմությանը զենք տալը, նրանց իր տարածքում տեղակայելը ճիշտ չէր։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը ճեղքելու համար Թուրքիային 600 թևավոր հրթիռ է անհրաժեշտ, որը մենք չունենք։ ՆԱՏՕ-ն խառնվելու մտադրություն չունի, իսկ ԱՄՆ-ը ուրիշ հոգսերով է տարված։ Մտահոգված եմ, որ այս ամենը Թուրքիայի կողմից լավ չի ուսումնասիրվել։

Այս խորագրի վերջին նյութերը