Լրահոս

13.10.2012 10:59


Բախումների նոր ալիք Կահիրեում. 120 տուժած կա

Բախումների նոր ալիք Կահիրեում. 120 տուժած կա

Ավելի քան 120 մարդ է տուժել երեկ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Այդ մասին այսօր հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Շտապօգնության բժիշկների տեղեկություններով` հիվանդանոց են տեղափոխվել նաև հրազենային վնասվածքներով տասնյակ տուժածներ:

Նշենք, որ Թահրիրի հրապարակում բախումները սկսվել են ուրբաթ օրվա աղոթքից հետո, երբ հրապարակում հավաքվել էին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները: Մայրաքաղաքի հենց սրտում ընթացող իրադարձությունները հիշեցրել են 2011թ. հունվար-փետրվար ամիսները, երբ եգիպտացիները պայքարում էին Հոսնի Մուբարաքի հրաժարականի համար:

Մուրսիի ընդդիմադիրները հանձնվելու միտք չունեն: Նրանք հայտարարել են արտահերթ գործադուլ սկսելու մասին ու նշել, որ մտադիր չեն թողնել «իսլամիստներից խլած դիրքերը», պատրաստ պայքարել` ընդհուպ մինչև Սահմանադրական հանձնաժողովի լուծարումը, քանի որ այն, նրանց խոսքով, գտնվում է «Ազատություն և արդարություն» կուսակցության ` «Մուսուլման եղբայրներ» քաղաքական կազմակերպության ազդեցության ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը