Լրահոս

13.10.2012 11:48


Ձեռնարկվում են միջոցառումներ ծեծկռտուքի մասնակիցներին հայտնաբերելու ողղությամբ

Ձեռնարկվում են միջոցառումներ ծեծկռտուքի մասնակիցներին հայտնաբերելու ողղությամբ
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 08։10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի: Նույն օրը՝ ժամը 12։00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 52/ա շենքի մոտ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը