Լրահոս

13.10.2012 12:59


Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 04։10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04։00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, նույն չվերթի ուղևորներ` ՌԴ քաղաքացիներ՝ 1975թ. ծնված Արթուր Վ.-ն, 1971թ. ծնված Վանիկ Վ.-ն և 1976թ. ծնված Ռուդիկ Մ.-ն, գտնվելով անսթափ վիճակում, թռիչքի ժամանակ շարունակել են օգտագործել ոգելից խմիչք, չեն ենթարկվել օդանավի անձնակազմի պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել բորտուղեկցորդուհուն՝ ՌԴ քաղաքացի Տատյանա Ա.-ին և չվերթի մյուս ուղևորներին, սպառնացել օդանավի անձնակազմին և ողջ չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Խուլիգանություն կատարողները ժամը 05։50-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը