Լրահոս

13.10.2012 13:19


«Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել...»

«Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել...»

Հայտնի է, որ Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում կյանքի համար անտանելի պայմաններ են: Բնական է, որ մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան: Սակայն նրանցից շատերը այլևս զրկված են այդ հնարավորությունից ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Մինչ այդ, կյանքի պայմանները և սպառնալիքները սաստկանում են: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս պնդել են, թե իրավիճակի վատթարացման դեպքում հայրենակիցների փրկության նպատակով պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել: Դրանք մեծամասամբ արդեն ուշացած են, և մեր հայրենակիցները թողնված են բախտի քմահաճույքին: Սակայն նրանցից շատերին կարելի է օգնել՝ տրամադրելով երկրից հեռանալու ճամփորդական փաստաթուղթ: Այլ կերպ ասած՝ բազմաթիվ սիրիահայեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կարիք ունեն: Անձնագրերի տրամադրման պայմանները, իհարկե, քննելի են տեղի ազգային-եկեղեցական մարմինների և համայնքային կազմակերպությունների հետ, սակայն ձգձգումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ բազմաթիվ ընտանիքների համար:
Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել Սիրիայում գտնվող և այնտեղից հեռանալ ցանկացող հայ ընտանիքներին:
Հայազն Միություն

Այս խորագրի վերջին նյութերը