Լրահոս

15.10.2012 00:14


Երևանին նվիրված տոնակատարությունն ավարտվեց հրդեհով

Երևանին նվիրված տոնակատարությունն ավարտվեց հրդեհով

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։56–ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ շենքի տանիքում բռնկվել են հրավառության արկղերը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին, մարվել՝ 22։18-ին: Այրվել է 2 քմ մակերեսով արկղ: Շենքի տանիքն անվնաս է մնացել:


Նույն օրը՝ ժամը 21։46-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել: Հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում:


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21;58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը