Լրահոս

15.10.2012 00:10


Իշխանության գլխին շարունակվում է կրակ թափվել (տեսանյութ)

Իշխանության գլխին շարունակվում է կրակ թափվել (տեսանյութ)

ՀՀԿ–ի տխրահռչակ փուչիկների պայթյունից հետո Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միջոցառումներն անփորձանք չեն անցնում։ Կրակը շարունակում է հետապնդել իշխող ուժին ու դրա ղեկավարին։

Ինչպես հայտնի է, երկու անգամ այրվեց ՀՀԿ գրասենյակի տանիքը, ինչպես նաև կարկառուն ՀՀԿ–ականներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանը և Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարը»։

Երևանի տոնի շրջանակներում կազմակերպված համերգին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։ Համերգն ավարտվեց հրավառությամբ, որի ժամանակ այրվեց «Արմենիա Մարիոթի» և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարության տանիքը։

Փաստորեն, շառից ու փորձանքից հեռու հայտնի մաղթանքի կողքին պետք է հիմա ավելացնել նաև Սերժից ու հրդեհից հեռու առավել արդիական ցանկությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը