Լրահոս

15.10.2012 13:07


Կառուցվում են ջրաչափական հորեր

Կառուցվում են ջրաչափական հորեր

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2012թ. սեպտեմբերը՝ 2011թ. սեպտեմբերի նկատմամբ

Սեպտեմբեր ամսին «Երևան Ջուր» ընկերության գործունեության մեջ, համաձայն այն բնութագրող կարևորագույն ցուցանիշների, շարունակվել են դրական տեղաշարժերը: Ըստ էության բոլոր ուղղություններով բարձր արդյունքներ են արձանագրվել: Մասնավորապես, սեպտեմբերի արդյունքներով Երևանում շուրջօրյա ջրամատակարարում  է ունեցել բաժանորդների մոտ 64,5%-ը, 17-23,5 ժամ՝ գրեթե 32%-ը, իսկ 12-17 ժամ՝ ընդամենը 3,5%-ը:

Ընդ որում, դրանք ձեռք են բերվել ռեսուրսների, այդ թվում ջրի և էլեկտրաէներգիայի խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Իսկ այստեղ հաջողությունների հասնել, իր հերթին, հնարավոր է եղել ողջ համակարգում ընթացող բազմապիսի շինարարական աշխատանքների շնորհիվ: Խոսքը և´ ջրագծերի և´ դիտահորերի և´ կոյուղագծերի կառուցման կամ վերակառուցման մասին է:

            Հարկ է նշել նաև, որ վերջին տարիներին ձևավորված պրակտիկայի համաձայն ամենուր, առաջին հերթին առանձնատներով կառուցապատված թաղամասերում, կառուցվող կամ վերակառուցվող ջրագծերին զուգահեռ ընկերության միջոցներով ստեղծվում են ջրաչափական հորեր, ուր բնակիչները վերատեղադրում են իրենց ջրաչափերը: Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել և´ ջրի արտահոսքը վթարների պատճառով և´ ապօրինի ջրօգտագործման դեպքերը և´ կանոնավորել ջրի վաճառքը: Նմանօրինակ հորեր են կառուցվել կամ շարունակվում են կառուցվել, մասնավորապես Մայիսի 9-ի և Սևաստոպոլյան փողոցներում, Ներքին Շենգավիթում, Նորագավիթում, Ջրվեժի Բագրևանդ թաղամասում և այլն:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երևանի 1448 կետերից վերցվեն են փորձանմուշներ: Ըստ դրանց ստուգման արդյունքների, սպառողներին մատակարարվող ջուրը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

 Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2012թ. սեպտեմբեր ամսվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները  համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

սեպտեմբեր

2011թ.

սեպտեմբեր

2012թ.

սեպտեմբեր

2012թ. սեպտեմբերը 2011թ. սեպտեմբերի նկատմամբ /+ - /

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11,836

 

10,229

 

10,018

 

- 0,211 /2008թ. սեպտեմբերից`-1,818/

Էլեկտրաէներգիայի սպառում` կՎտժ/օր

315,000

135,000

 

104,000

 

- 31,000  /2008թ. սեպտեմբերից`-211,000/

Ջրամատակարարման շարունակականություն`  տոկոս

72,7

 

93,0

 

93,0

 

+ /-  0 տոկոսային կետ

/2008թ. սեպտեմբերից`+ 20,3 տոկոսային կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը