Լրահոս

15.10.2012 13:49


«Էյր Արմենիա». Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռի վայրէջքը Էրզրումում նախօրոք ծրագրված էր թուրքական կողմի պահանջով

«Էյր Արմենիա». Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռի վայրէջքը Էրզրումում նախօրոք ծրագրված էր թուրքական կողմի պահանջով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Թուրքիայի Էրզրում քաղաքում Հակեպ ուղևորվող հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, թե վայրէջը հարկադրական բնույթ է կրել։

Միաժամանակ,  բեռնափոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը  «Ինտերֆաքս»–ի հետ զրույցում նշել է, որ վայրէջքը նախորոք ծրագրված էր։ «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման նախաձեռնությամբ հավաքված սննդով լի ինքնաթիռը, որը մոտ 15 տոննա քաշով բեռ է տեղափոխում, ըստ թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածության՝ պետք է վայրէջք կատարեր Էրզրումում՝ ինքնաթիռի ուղեբեռի զննման համար։ Ւնքնաթիռը կշարունակի իր ուղին, եթե ուղեբեռում, հաղորդվողից բացի, այլ նշանակության պարագաներ չհայտնաբերվեն։

–Ոչ մի գերբնական բան տեղի չի ունեցել։ Այս պահի դրությամբ Թուրքիայի անվտանգության ծառայությունը իրականացնում է ինքնաթիռի զննումը,–«Ինտերֆաքս»–ին հաղորդել է Արսեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվա–Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական օդանավը թուրքական օդուժի միջամտությամբ հարկադրաբար վայրէջք էր կատարել Անկարայում։ Այն ժամանակ օդանավի ուղեբեռի մի մասը որակվել էր «ռազմական նշանակության» ու կալանքի տակ վերցվել, ինչից հետո միայն ինքնաթիռին  թույլատրվել էր շարունակել իր ուղին։

 

Այս խորագրի վերջին նյութերը