Լրահոս

15.10.2012 17:12


Արմեն Պողոսյան. «Գազի գինը որոշվում է Կրեմլում»

Արմեն Պողոսյան. «Գազի գինը որոշվում է Կրեմլում»

–Գազի գինը որոշվում է Կրեմլում,–այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ գազի գնի բարձրացումից հնարավոր չէ խուսափել։ Ըստ նրա՝ Հայաստանին առանձնահատուկ գնով գազ վաճառելը չի կարող երկար շարունակվել, հետևաբար բարձրացումը օբյեկտիվ կլինի։

Այդուհանդերձ, դա կհանգեցնի նաև բոլոր ապրանքների թանկացմանը:

–Գազի գինը քաղաքական հարց է, և այդ հարցը պետք է լուծեն երկու երկրների նախագահները,–սա էլ նշել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նա նաև ընդգծել է, որ պետության կարգավորիչ գործառույթները պետք է ավելի հստակեցվեն.

–Մենք շաքար ենք ներմուծում։ Այդ դեպքում ինչի՞ համար է կառուցվել շաքարի գործարանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը