Աշխարհ

16.10.2012 10:25


Էրդողանի հակասական հայտարարությունը Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաիթիռի վերաբերյալ

Էրդողանի հակասական հայտարարությունը Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաիթիռի վերաբերյալ

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավն Էրզրումի օդանավակայանում, իջեցվել է, քանի որ որոշ խախտումներ է թույլ է տվել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։:

–Վայրէջքն իրականացվել է մի շարք խախտումների պատճառով, սակայն անցկացված զննությունից հետո ինքնաթիռն ուղարկվել է, քանի որ հետևանքներ առաջացնող որևէ խնդիր չի հայտնաբերվել,–ասել է Էրդողանը՝ խուսափելով մանրամասնել, թե ինչ որոշակի խախտումների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանից Հալեպ ուղևորված ինքնաթիռը, որը «Օգնիր եղբորդ» նախաձեռնության մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն էր տեղափոխում սիրիահայերի համար, վայրէջք էր կատարել նախապես ծրագրված ստուգման նպատակով։ Միջազգային լրատվամիջոցները շատ արագ տարածեցին այդ լուրը՝ այն ներկայացնելով որպես հարկադիր իջեցում։ Սակայն, ինչպես հայտարարեցին «Օգնիր եղբորդ» նախաձենության համակարգողները և «Էյր Արմենիա» ընկերության տնօրինությունը, վայրէջքի մեջ անակնկալ ոչինչ չկար։

Թուրքական կողմի ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է իր ուղին և բարեհաջող վայրէջք կատարեց Հալեպում։

Այնուամենայնիվ, եթե հայկական կողմը նշում է, որ վայրէջքը նախօրոք ծարգրված էր, ապա այդ դեպքում ինչո՞ւ է Էրդողանը որպես պատճառ ներկայացնում ինչ–որ խախտումներ, որոնք նույնիսկ չի էլ մանրամասնում։ Ըստ երևույթին, ոչ մի խախտում էլ չի եղել, և դա  թուրք պաշտոնյայի համար միայն  արդարացման նպատակ ուներ։

Այս խորագրի վերջին նյութերը