Լրահոս

16.10.2012 13:27


Գագիկ Մինասյան. «Ընտրական գործընթացները բյուջեի վրա որևէ բացասական ազդեցություն չեն ունենա»

Գագիկ Մինասյան. «Ընտրական գործընթացները բյուջեի վրա որևէ բացասական ազդեցություն չեն ունենա»

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նախագահական ընտրություները պետական բյուջեի կատարմանը չեն սպառնա։ Իսկ 2012–ի տարեվերջին տնտեսությունն ավելի  դիվերսիֆիկացված կլինի, ՀՆԱ-ի աճը՝ 6.2%, գնաճը՝ 4+/-1: Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում աճը կշարունակվի: 2013թ. շինարարության ոլորտում անկումը կպահպանվի։

–Այս տարվա ավարտին արտաքին պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, հաջորդ տարի՝ 4 մլրդ դոլար: 2013-ին պետբյուջեով ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու՝ արտաքին պարտքը սպասարկելու համար: Բյուջեն հավասարակշռված է, և արտաքին պարտքի սպասարկումը չի բերի այլ ծրագրերի իրականացման խաթարմանը,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը