Լրահոս

16.10.2012 17:47


Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի թեկնածուների թվում

Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի թեկնածուների թվում

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն 2012թ. աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի կոչման համար: Թեկնածուների թվում է նաև Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը: Ֆուտբոլասերները կորոշեն յուրաքանչյուր մայրացամաքի լավագույն ֆուտբոլիստին: Եվրոպայի և Հարավային Ամերիկայի առաջին ութ տեղերը և մնացած մայրցամաքների առաջին հինգ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները կպայքարեն հաղթողի կոչման համար:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եվրոպական գոտում: Միևնույն ցուցակում տեղ են գտել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Չավին, Ռունին, Ինյեստան և այլ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ:

Քվեարկությանը կարող եք մասնակցել հետևյալ հղումով՝ http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09։ Հենրիխ Մխիթարյանն արժանի է լավագույնը ճանաչվելուն։

Այս խորագրի վերջին նյութերը