Լրահոս

17.10.2012 12:39


Ավտոպատահարից 27-ամյա ուղևորը տեղում մահացել է

Ավտոպատահարից 27-ամյա ուղևորը տեղում մահացել է

Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին hոկտեմբերի 17-ին` ժամը 01։35-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը` 27-ամյա Վահան Ադամյանը, տեղում մահացել է։


Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը