Քաղաքական

17.10.2012 17:40


«Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի միջոցառմանը ՌԴ դեսպանը զբաղվածությա՛ն պատճառով չի եղել(տեսանյութ)

«Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի միջոցառմանը ՌԴ դեսպանը զբաղվածությա՛ն պատճառով չի եղել(տեսանյութ)

Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակին նվիրված միջոցառմանը Ռուսաստանի Դաշնության դեսպանի բացակայությունն այսօր տարբեր մեկնաբանութունների տեղիք է տվել: «1lur.am»-ը փորձել է սրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից:

«Ռուսաստանի Դաշնության դեսպանը միշտ սիրալիր ընդունել է իրենց ուղղված մեր բոլոր հրավերները տարբեր առիթներով, այդ թվում և այս: Սակայն Ստեպաշինի գլխավորած պատվիրակության ներկայությունը ՀՀ-ում, ըստ արարողակարգի, պահանջել է նաև Ռուսաստանի Դաշնության դեսպանի ներկայությունը իրենց միջոցառումներին: Այսպիսով՝ դեսպանի զբաղվածությունն է եղել պատճառը, որ երեկ նա չի մասնակցել Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակին նվիրված միջոցառմանը»,-պարզաբանել է Տիգրան Ուրիխանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը