Լրահոս

17.10.2012 18:59


«Ժառանգության» մասնակցությունը ԵԺԿ բուխարեստյան համաժողովին

«Ժառանգության» մասնակցությունը ԵԺԿ  բուխարեստյան համաժողովին

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովին:

ԵԺԿ միջոցառումների շրջանակներում Փոստանջյանը եւ Սաֆարյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած անդամ-կուսակցությունների պատվիրակների, ԵԺԿ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներ են կայացել, մասնավորապես, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի, փոխնախագահ Յացեկ Սարյուզ Վոլսկու, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, այլ ազգային պատվիրակությունների ու Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավորների հետ:

«Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են կուսակցության գործունեության, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, ԵԺԿ-«Ժառանգություն» լիարժեք համագործակցության մասին: Զրուցակիցները նաեւ հետաքրքրվել են տարածաշրջանային ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Ժառանգության» դիրքորոշումներով:

Այսօր  «Ժառանգության» պատվիրակները մասնակցում են «Պատասխանը՝ ավելի շատ Եվրոպա» խորագրով ԵԺԿ 21-րդ համագումարին, որի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 18-ին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը