Լրահոս

18.10.2012 13:27


Վրաստանում բողոքի գործողություն են կազմակերպել ռուսաց լեզու դասավանդողները

Վրաստանում բողոքի գործողություն են կազմակերպել ռուսաց լեզու դասավանդողները

Վրաստանի Զուգդիդի քաղաքում բողոքի գործողություն են անցկացնում տեղի միջնակարգ դպրոցների ռուսաց լեզվի մանկավարժները։ Մանկավարժները պահանջում են վերականգնել ռուսաց լեզվի դասավանդումը նախկին ծավալներով։ Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ»-ը։

Մանկավարժ Ինեզա Ջուրգադիան ասել է, որ ռուսաց լեզվի դասաժամերը կրճատվել կամ ուսումնական ծրագրերից ընդհանրապես հանվել են «նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական նախաձեռնությամբ և քաղաքական պատճառներով»։ Նրա խոսքով՝ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, վրաց երեխաներն այլ երկրների իրենց հասակակիցների հետ շփվելու նպատակով պետք է ռուսերեն  սովորեն։

 Զուգդիդիի մանկավարժներն ասել են, որ ռուսաց լեզվի համար շարժումն այս քաղաքից կարող է տարածվել ամբողջ երկրով։ Նրանք հանդիպում են պահանջում կրթության և գիտության նախարարի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը