Լրահոս

19.10.2012 10:22


Իրանական նավթային ընկերությունները մտադիր են դատի տալ Եվրոպական Միությանը

Իրանական նավթային ընկերությունները մտադիր են դատի տալ Եվրոպական Միությանը

Իրանական նավթ արտադրող մասնավոր ընկերությունները մտադիր են դիմել միջազգային դատարաններ՝ Եվրոպական Միության դեմ հայց ներկայացնելու նպատակով։ Նրանք բողոքում են ԵՄ–ի, ըստ իրենց, ապօրինի պատժամիջոցների դեմ։ Այս մասին գրում է «Թեհրան թայմս»-ը:

Պարբերականը գրում է, որ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերություններից մի քանիսը աշխատում էին արտասահմանի հետ և «հսկայական» եկամուտներ են ունեցել, ուստի և ուղիներ են որոնում իրենց գործունեությունը շարունակելու և հարցը միջազգային դատարանների միջոցով լուծելու համար:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ԵՄ-ն նոր՝ խստագույն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի դեմ, որն այդ երկրի իշխանությունները որակել էին «անմարդկային»:

Այս խորագրի վերջին նյութերը