Լրահոս

19.10.2012 10:31


Սահակաշվիլիի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստում

Սահակաշվիլիի ինքնաթիռը վթարային վայրէջք  է կատարել Բուխարեստում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի օդանավակայանում՝ ինքնաթիռում առաջացած անսարքությունների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ հղում անելով «Օտոպեն» միջազգային օդանավակայանի մամլո քարտուղար Վալենտինա Իորդակեին:

Վրաստանի նախագահական «Boeing»-ի օդաչուները անհապաղ վթարային վայրէջքի թույլտվություն են խնդրել թռիչքից կարճ ժամանակ անց: Զննության ժամանակ անսարքություններ չեն հայտնաբերվել։

Վայրէջքից հետո Սահակաշվիլին վերադարձել է նույն հյուրանոց, որտեղ օթևանել էր Ռումինիայի մայրաքաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին մասնակցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը