Լրահոս

19.01.2011 10:47


Ադրբեջանը մեծացնում է Ռուսաստան արտահանվող գազի ծավալները

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանը մտադիր է 2011թ. շուրջ երկու անգամ մեծացնել բնական գազի արտահանումը Ռուսաստան։  Այս տարի Ադրբեջանը մտադիր է հյուսիսային ուղղությամբ արտահանել 1,5 մլրդ. խմ գազ։

Ինչպես նշել է Պետական նավթային ընկերության ղեկավար Խաշբախտ Յուսիֆզադեն, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ քանակությամբ ու ճնշմամբ գազ արտահանել Ռուսաստան, այս պահին Սինյազանի մամլիչ կայանում վերանորագման աշխատանքներ են ընթանում։

Նշենք, որ 2010թ. Ադրբեջանը 799,8 մլն խմ գազ է արտահանել Ռուսաստան։

 

Այս խորագրի վերջին նյութերը