Քաղաքական

19.10.2012 13:43


Գալուստ Սահակյանը` Արտաշես Գեղամյանի ու մյուսների «խասյաթի» մասին

Գալուստ Սահակյանը` Արտաշես Գեղամյանի ու մյուսների «խասյաթի» մասին

ԱԺ-ում իր վերջին ասուլիսի ժամանակ ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը խիստ քննադատել էր 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա վարած քաղաքականությունը և հայտարարել, թե իբր Քոչարյանի պաշտոնավարման տարիներին երկիրն ավելի մեծ վնասներ է կրել, քան ՀՀ առաջին նախագահի օրոք: Մեկնաբանելով այդ քննադատությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է.

–Ո՛չ առաջին նախագահն է մեծ վնաս հասցրել, ո՛չ էլ` երկրորդը: Քոչարյանի ժամանակ երկնիշ թվերով տնտեսական զարգացումներ ենք ունեցել, կարող եմ ժամերով պատմել, թե ինչպես մի քանի տարում Քոչարյանն այնպես արեց, որ երկիրը սկսեց շնչել։

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Գեղամյանն ընդամենը իր կարծիքն է հայտնել, որը ո՛չ խմբակցության, ո՛չ էլ ՀՀԿ-ի հետ կապ չունի: Հարցին՝ ինչո՞ւ են Գեղամյանը, Բաբուխանյանը և Խոսրով Հարությունյանը քննադատում Քոչարյանին ավելի, քան ՀՀԿ-ականները, Գալուստ Սահակյանը պատասխանել է.

–Խասյաթ է, նոր են իշխանական դաշտում գտնվում և միանգամից խասյաթը չեն կարողանում փոխել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը