Լրահոս

19.10.2012 17:56


«Այ մտավոր հաշմանդաաաաաաա՜մ». Անի Քոչարը՝ Գալուստ Սահակյանին

«Այ մտավոր հաշմանդաաաաաաա՜մ». Անի Քոչարը՝ Գալուստ Սահակյանին

Բլոգեր և խմբագիր Անի Քոչարը, ով նաև հասարակական–քաղաքական գործիչ Արման Մուշեղյանի կինն է, իր բլոգում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում հաշմանդամների համար թեքահարթակներ չեն կառուցում, որովհետև «ԱԺ-ում 1-2 հոգի են ընդամենը հաշմանդամ. Արման Մուշեղյանն է և էլի մի հոգի, ու իրանց համար, ի՞նչ, այդքան ծախս անենք, դա լուրջ ծախս է»:

Ի պատասխան՝ Անի Քոչարը գրել է.

«Այ մտավոր հաշմանդաաաաաաա՜մ,

Սրանց նմանները իրավունք անգամ չունեն նման պաշտոններ զբաղեցնելու և որոշումներ կայացնելու: Դուք ձեր գրպանների, բանկային հաշիվների, զվարճանքների և բարեկեցիկ կյանքի համար միջոցներ ունեք, իսկ ձեր անմիջական պարտականությունների համար ո՞չ։ Հարգելի Գալուստ Սահակյան, առհասարակ տեղյակ եք, որ պարտավոր եք հարմարեցնել, միջազգային կոնվենցիա է ՀՀ ԱԺ-ն վավերացրել: Այնպես եք խոսում, կարծես Արման Մուշեղյանին լավության կարգով պետք է ընդառաջեիք և հարմարեցնեիք: Գիտեք, ինչ հերիք է, մենք էլ համբերություն ունենք, չեմ ամաչի և կասեմ, միայն ցանկանում եմ, որ դուք ամեն Աստծո օր նույն խոչընդոտներն ու հոգեբանական ճնշումները հաղթահարեք, ինչ Արմանս ու իր բախտակից ընկերները: Թող դուք ամեն Աստծո օր նույն կերպ հասնեք ձեր աշխատասենյակ, ինչպես Արման Մուշեղյանը: 
Աստված է վկա, դուք բոլոր սահմաններն անցել եք արդեն: Ինչ է, պետք է ձեր սեփական մաշկի վրա զգաք, որ նոր միայն տեղներիցդ շարժվե՞ք։ Հավատացած եղեք, ոչ մեկը, այդ թվում մեծն պաշտոնյաներդ, ապահովագրված չեք հաշմանդամությունից: Դա կարող է մի օր նաև ձեր և ձեր ընտանիքի խնդիրը դառնալ: Քթներիցդ այն կողմ նայեք, մեր երկրում ավելի քան 170 000 հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացի կա, ու ձեր նմաններն են նրանց համար որոշումներ կայացնողները և ասողները, թե ինչի համար գումար կա, իսկ ինչի համար՝ ոչ: Որքանով նաև տեղյակ եմ, բոլորովին վերջերս կրկին նոր համակարգիչներ է ԱԺ-ն ձեռք բերել, իսկ թեքահարթակի համար գումար չկա, այո, կամ անիմաստ ծախս է: Դեռ շատ մեծ հարց է ում կամ ինչի անիմաստ լինելը...»։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը