Լրահոս

20.10.2012 10:45


Քուրդ գրոհայիններն առնվազն 6 թուրք ուժայինի են ոչնչացրել

Քուրդ գրոհայիններն առնվազն 6 թուրք ուժայինի են ոչնչացրել

 Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները երեկ երեկոյան և գիշերը հարձակումներ են իրականացրել թուրքական 3 նահանգներում: Քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Քրըրքդաղ գյուղում սպանել են ոստիկանության երեք հատուկջոկատայինի:

Երկրորդ հարձակումն իրականացվել է Բիթլիս նահանգի Օրթքափը գյուղում: Այստեղ սպանվել է 3 գյուղական պահապան: Բացի այդ, վիրավորվել է 1 զինվոր և 3 գյուղական պահապան: Վիրավորներին տեղափոխել են Բիթլիսի հիվանդանոց:

Քուրդ զինյալները Թունջելի նահանգում հեռահար զենքերով մոտ 10 րոպե գնդակոծել են ոստիկանատունը: Հայտնի չէ, սակայն, դրա հետևանքով զոհեր ու վիրավորներ գրանցվե՞լ են, թե՞ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը