Լրահոս

22.10.2012 10:20


Արցախ–Աբխազիա՝ 3։0

Արցախ–Աբխազիա՝ 3։0

Ֆուտբոլի Արցախի հավաքականը երեկ Ստեփանակերտում ընկերական հանդիպում է անցկացրել Աբխազիայի հավաքականի հետ: Արցախի մեր եղբայրները մրցակցի նկատմամբ առավելության են հասել խոշոր՝ 3:0 հաշվով:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով նման հանդիպումները կարևոր է համարել թե՛ սպորտի, թե՛ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Աբխազիան Արցախի հավաքականին ընդունել էր Սուխումում: Այս մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1:

Այս խորագրի վերջին նյութերը