Լրահոս

22.10.2012 10:41


Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել Դավիթ Ուսուպաշվիլին

Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել Դավիթ Ուսուպաշվիլին

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը, Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Դավիթ Ուսուպաշվիլինի։ Նա այդ պաշտոնում ընտրվել է հոկտեմբերի 21-ին կայացած նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ:

150 պատգամավորներից Ուսուպաշվիլու օգտին է քվեարկել 88-ը: Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը, ելույթ ունենալով պատգամավորների առաջ, ասել է, որ Վրաստանը շարունակելու է Եվրամիությանը սերտաճելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական գիծը: Ուսուպաշվիլին տեղեկացրել է, որ նոր կառավարությունը ձևավորվելու է հոկտեմբերի 25-ին:

Այս խորագրի վերջին նյութերը