Քաղաքական

22.10.2012 15:21


Ռուբեն Հակոբյան. «Քոքոբելյանը լավ կաներ որպես տղամարդ իր պայմանավորվածությունները կատարեր»

Ռուբեն Հակոբյան. «Քոքոբելյանը լավ կաներ որպես տղամարդ իր պայմանավորվածությունները կատարեր»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» հետ այսօրվա իրենց պաշտոնական «ապահարզանին», լրագրողներին ասել է.

–Խաչատուր Քոքոբելյանը խախտել է ոչ միայն մանդատների վերաբերյալ, այլև բազմաթիվ այլ պայմանավորվածություններ։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ, բայց սա մեկ օրվա հարց չէ։ ԱԺ ընտրություններից հետո են այս բոլոր հարցերը կուտակվել։ Ավելի լավ կլիներ, որ Խաչատուր Քոքոբելյանը՝ որպես մարդ, քաղաքական գործիչ, տղամարդ, իր պայմանավորվածությունները կատարեր, որպեսզի նման ծանր վիճակի մեջ չդներ թե՛ իրեն, թե՛ իր կուսակցությանը, թե՛ իր կուսակցական ընկեր Ալեքսանդր Արզումանյանին։ Ցավում եմ, որ խմբակցությունում կատարվեց այս ամենը, բայց խմբակցությունը կշարունակի իր գործունեությունը: Ցավում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանը զոհ գնաց դրան, որովհետև շատ նորմալ աշխատում էր: Բայց Խ. Քոքոբելյանի կողմից չի եղել գործնական որևէ քայլ, որը կնպաստեր, որպեսզի խմբակցությունը չհասնի այս իրավիճակին: Մարդը պետք է գեղեցկացնի մանդատը և ոչ թե հակառակը… ես իր դեմ ոչինչ չունեմ, բայց ճիշտ կլինի, որ մտածի այս ամենի շուրջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը