Քաղաքական

22.10.2012 17:51


Նաիրա Զոհրանյանը չէր կարող պատկերացնել, որ կոնֆլիկտն այսքան տգեղ հարթություն կտեղափոխվի

Նաիրա Զոհրանյանը չէր կարող պատկերացնել, որ կոնֆլիկտն այսքան տգեղ հարթություն կտեղափոխվի

«Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ արհեստածին միավորումները միշտ էլ նման վախճան պետք են ունենան, բայց ես չէի կարող պատկերացնել, որ կոնֆլիկտն այսքան տգեղ, անձնավորված, անձնական վիրավորանքների հարթություն կտեղափոխվի, ուստի իմ արժանապատվությունից ցածր եմ համարում նման միջանձնային հարաբերություններն ուղղակիորեն մեկնաբանել»,-«Yerkir.am»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» «ապահարզանին»՝ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Այն դիտարկմանը, որ այսօր լրագրողներից մի քանիսի հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը ակնարկել է, թե «Ժառանգություն» խմբակցության պառակտումը և առհասարակ ողջ ընդդիմադիր դաշտի պառակտումը նաև ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հարթությունում պետք է դիտել, նա պատասխանել է, որ դավադրությունների տեսության կողմնակից չէ, և շատ տգեղ է, երբ միջանձնային այս պառակտմանը փորձում են տալ լուրջ քաղաքական երանգ:

 Հարցին, թե, այդուհանդերձ, ո՞ր կողմին է ավելի շատ հակված հավատալ՝ Քոքոբելյանի՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի պնդումներին, Զոհրաբյանը պատասխանեց, որ դրա մասին չի էլ մտածել, այդ կոնֆլիկտն իրեն չի հետաքրքրում:

Այս խորագրի վերջին նյութերը