Լրահոս

22.10.2012 21:05


Երգչուհի Լիլուին բերմա՞ն են ենթարկել

Երգչուհի Լիլուին բերմա՞ն են ենթարկել

Հոկտեմբերի 22-ին` ժամը 07:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը՝ ժամը 06։00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝  մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտայում, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Ըստ ականատեսների՝ մեքենայի ղեկին երգչուհի Լիլուն է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը