Լրահոս

23.10.2012 11:00


«ՎԱԶ-2121»–ը բախվել է գազատարին

«ՎԱԶ-2121»–ը բախվել է գազատարին

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար-Արաքս ավտոճանապարհին այրվում են գազի խողովակ և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 44 PP 445 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1970թ. ծնված Միքայել Լազգիյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և շրջվել: Պատահարի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Այնուհետև դեպքի վայրին է մոտեցել «ԳԱԶել» մակնիշի 362 SO 61 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ` 1962թ. ծնված Անդրանիկ Մկրտչյան), որի խլացուցիչից դուրս եկող կայծերից հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։58-ին, մարվել՝ 17։01-ին:

Տուժածներ չկան:

Այրվել է «Միգա» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը