Քաղաքական

23.10.2012 14:37


Խաչատուր Քոքոբելյանն ու Ռուբիկ Հակոբյանը միմյանց ծեծել են

Խաչատուր Քոքոբելյանն ու Ռուբիկ Հակոբյանը միմյանց ծեծել են
«Ժառանգություն» խմբակցության այսօրվա` հոկտեմբերի 22-ի նիստը, ըստ խորհրդարանական աղբյուրների, այնքան էլ հանդարտ չի անցել, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Գործը հասել է նրան, որ ազատ դեմոկրատ Խաչատուր Քոքոբելյանը և ժառանգական Ռուբիկ Հակոբյանը միմյանց սկսել են հայհոյել, իսկ հետո անցել ակտիվ ձեռնամարտի: Թե նրանցից ով է ավելի հաջողակ գտնվել, աղբյուրները համեստաբար լռում են, ամենայն հավանականությամբ՝ չցանկանալով նեղացնել աքլորացած պատգամավորներին: Այսուհանդերձ, խորհրդարանական աղբյուրները պնդում են, որ կռվի ամբողջ ընթացքում նրանք փորձել են միմյանց վախեցնել և խորհուրդ են տվել մտածել ապագայի մասին: Ամենազավեշտալին այն է, որ կռվարար պատգամավորների հույսը եղել է նույն մարդը: Մնում է գուշակել, թե պատգամավորների տանիք հանդիսացողն ում ինչ պատժի կամ խրախուսանքի կարժանացնի:
Աղբյուրը՝ Top-news.am 

Այս խորագրի վերջին նյութերը