Քաղաքական

23.10.2012 18:17


Նաիրա Զոհրաբյան. «Ականատես ենք լինում ելույթների, որոնք քծնանքի, ձանձրույթի և տափակության համադրություն են»

Նաիրա Զոհրաբյան. «Ականատես ենք լինում ելույթների, որոնք քծնանքի, ձանձրույթի և տափակության համադրություն են»

ԱԺ հայտարարություների ժամին անդրադառնալով ՀՀԿ–ական պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, թե «ճ կլասի» հոդվածների և ելույթների են ականատես լինում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ընդգծել է.

–Հենց այստեղ, հենց նոր այս ամբիոնից ականատես ենք լինում ելույթների, որոնք քծնանքի, ձանձրույթի և տափակության համադրություն են։

Այնուհետև ուշադրություն հրավիրելով, որ մերժվել է գիրքը հարկերից ազատելու մասին ԲՀԿ–ի ներկայացրած օրինագիծը՝ Նաիրա Զոհրաբյանը նկատել է.

–Կարող ենք շոուներ անել, Երևանը գրքի մայրաքաղաք հռչակել, մեջբերել, թե Մեսրոպ Մաշտոցը ժամանակին ինչ է ասել, բայց մենք այսօր կարդացող ազգից վերածվել ենք չգիտեմ ինչի։ Գրախանութներ են փակվում և վերածվում կազինոների, և ժողովուրդը գնահատականը կտա այս մերժողներին։ Այդ մերժումը պատճառաբանում են, թե համահունչ չէ կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Իհարկե՝ համահունչ չէ։ Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը բոլորովին այլ է, որի հետևանքը արտագաղթն է, երկրի արտաքին պարտքն է և հիմա մտածում են, թե էլ որտեղից վարկ բերեն, որ ավելի կքենք պարտքերի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը