Լրահոս

24.10.2012 09:28


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես` Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում այրվել է 30 քմ, «Սևան» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում` 150 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք,  Շիրակի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 տան բակում այրվել է 1 տ պահեստավորված անասնակեր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3500 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս խորագրի վերջին նյութերը