Լրահոս

24.10.2012 10:04


Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» հաղթեց «Չելսի»–ին ու խմբի միանձնյա առաջատարն է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» հաղթեց «Չելսի»–ին ու խմբի միանձնյա առաջատարն է (տեսանյութ)

Երեկ կայացան չեմպիոնների լիգայի E խմբի հանդիպումները, որտեղ հայ ֆուտբոլասերների համար հատկապես հետաքրքիր էր «Շախտյոր» – «Չելսի» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ Հենրիխ Մխիթարյանի թիմի։ Մեր ֆուտբոլիստը թեև գոլի հեղինակ չդարձավ, սակայն նույնպես ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր։

Խմբի մյուս հանդիպումն ավարտվեց անակնկալով՝ «Յուվենթուսը» ոչ ոքի (1:1) խաղաց դանիական «Նորդշելանդի» հետ։

 Այժմ «Շախտյոր»–ն ունի 7 միավոր և խմբի միանձնյա առաջատարն է։ Վաստակած 4 միավորով «Չելսի»–ն 2-րդ տեղում է։ Յուվենթուսը վաստակել է 3 միավոր և առայժմ երրորդն է, իսկ «Նորդշելանդը» մեկ միավորով վերջինն է E խմբում։

Այս խորագրի վերջին նյութերը